Search
Close this search box.

Արոնյանը ոչ-ոքի է խաղացել

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կիսեց միավորը Ջիբրալթարի մրցաշարի հերթական տուրում:

Ջիբրալթարի միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Լիլիթ Մկրտչյանը ևս կիսեց միավորը: Այս տուրից հետո Արոնյանն ունի 3 միավոր: Առաջատարը 4 հնարավորից 4 միավոր հավաքած Հիկարու Նակամուրան է: