Search
Close this search box.

Լենա Նազարյանը՝ Մեծամորի դպրոցներից մեկում «փայլուն» գաղափարի՝ դրամահավաքության մասին

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արմավիրի մարզպետարանում՝ դեռ չգիտեմ ում գլխում, պարբերաբար աշակերտներին համազգեստավորելու միտք է հղանում: Մի անգամ 2007թ.-ին ծնողները մոտ 15.000 դրամով գնեցին համազգեստ, որը երեխաներն այդպես էլ չկրեցին. ոչ մեկ հետևողական չեղավ: Հիմա նորից, հիշել են. Մեծամորի դպրոցներից մեկում ծնողական ժողով է եղել ու ծնողներին հայտնել են այս «փայլուն» գաղափարի մասին: Մամուլում դեռ այն ժամանակ հրապարակվեց, որ համազգեստները կարվել են մազպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի եղբոր արտադրամասում: ԿԳՆախարարին մանրամասն կտեղեկացնեմ այս իզուր նախաձեռնության մասին: Իսկ մարզպետարանի շահագրգիռ անձանց առաջարկում եմ հարժարվել նման անօրինական մտահղացումներից ու ծնողների գրպանը չմտնել: Մի արեք, ամեն ինչ կիմանամ: