Search
Close this search box.

«Հրապարակ». Հրայր Թովմասյանը նախ կդառնա ՍԴ նախագահի թեկնածու, հետո՝ նախագահ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 25-ից ուժի մեջ է մտել դատական նոր օրենսգիրքը. մեկնարկել են Բարձրագույն դատական խորհրդի, Երևանի ընդհանուր իրավասության միասնական դատարանի ձևավորման աշխատանքները:

Հունվարի 30-ին վերջնականապես լրանում է ՍԴ անդամ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը. «Թովմասյան Հրայրը կգնա նախ որպես ՍԴ անդամ, ապա՝ մարտի 23-ին, երբ լրանա Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, կդառնա ՍԴ նախագահի թեկնածու, հետո` նախագահ»:

Գագիկ Հարությունյանը, հավանաբար, կնշանակվի ԲԴԽ-ի նախագահի պաշտոնում, չնայած մեր աղբյուրն ասաց․ «Քանի չենք թռել առուն, հոպ չասենք»։ Քննարկվում են այլ անուններ ևս` Դավիթ Հարությունյան, Գևորգ Կոստանյան, նույնիսկ՝ Տիգրան Մուկուչյան:

Պակաս հետաքրքիր չէ նաև ԲԴԽ-ի անդամների թեկնածուների ցանկը: Ինչ վերաբերում է Երևանի դատարանի ղեկավարին, ապա, ճիշտ է, Արման Մկրտումյանը ցանկանում է այդ աթոռին տեսնել իր հարևան, սանիկ Ռուբեն Վարդազարյանին, սակայն մեր աղբյուրը դա վերջնական որոշված չի համարում․ «Մկրտումյանն ինքը դեռ պետք է մտածի իր աթոռը պահելու մասին»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: