Search
Close this search box.

«Ժողովուրդ». Օսիկյանի պաշտոնանկության պատճառները հայտնի են. նրան կփոխարինի Գիզիրյա՞նը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանն առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն արդեն Սերժ Սարգսյանին է ներկայացրել Օսիկյանին պաշտոնանկ անելու առաջարկը: Ու քանի որ ԱՆ ՔԿ վարչության պետին նշանակում եւ ազատում է նախագահը, առաջիկայում սպասվում է Սերժ Սարգսյանի հրամանագիրը:

Մեր տեղեկություններով` այս ամենի պատճառը մի շարք ՔԿՀ-ներում նախորդ տարի բացահայտված կոռուպցիոն սկանդալներն են, որոնց արդյունքում եղան պաշտոնանկություններ եւ անգամ ձերբակալություններ:

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ հիմա իշխանական վերնախավում որպես Օսիկյանին փոխարինող քննարկվում է Շիրակի նախկին մարզպետ, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ նախկին պետ Աշոտ Գիզիրյանի անունը: Սակայն գեներալ Գիզիրյանը երեկ մեր հարցին ի պատասխան` ասաց. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Իսկ առաջարկ լինելու դեպքում արդյոք կհամաձայնի՞ ստանձնել այդ պաշտոնը, Գիզիրյանը նույն պատասխանը տվեց. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Այս Բաժնից