Search
Close this search box.

Հռոմի Պապը խոսել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակից

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակից կոչ է արել Իսրայելի և Պաղեստինի իշխանություններին երկխոսության ուղիներ գտնել ու հորդորել է վերջ դնել Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ստեղծված անմարդկային իրավիճակին։ Նման կոչերով Հռոմի Պապը հանդես է եկել հավատացյալներին ուղղված ավանդական կիրակնօրյա ուղերձում։
Հռոմի Պապը խոսելով Լաչինի միջանցքի մասին` շեշտել է, որ տեղի բնակչությունը հակահումանիստական պայմաններում է հայտնվել ցրտի պայմաններում։

«Անհրաժեշտ է միջազգային մակարդակում գործադրել ամբողջ բոլոր ջանքերը` ի շահ մարդկանց խաղաղ լուծումներ գտնելու համար»,– ասել է կրոնապետը, որն առաջին անգամ չէ, որ ուշադրություն է հրավիրում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։

Նա նաև մտահոգություն է հայտնել բախումների նոր փուլում պաղեստինցիների և իսրայելցիների մահվան առթիվ։