Search
Close this search box.

Շիրակի մարզպետը պաշտոնից ազատվելու դիմում է գրել․ թիմից նեղված է

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Իր որոշման մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։

«Որքան Շիրակի մարզպետի պաշտոնը պատասխանատու էր, նույնքան էլ` պատվաբեր։ Վստահեցնում եմ, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում մարզի խնդիրների և հոգսերի լուծման համար մեկտեղել եմ իմ ջանքերն ու գիտելիքները։

Սակայն պետք է արձանագրեմ, որ որևէ անհատ կամ պաշտոնյա չի կարող հաջողել իր գործում, եթե չունենա գիտակ թիմ և փորձառու համախոհներ։ Շնորհակալություն եմ հայտնում Շիրակի մարզպետի աշխատակազմին»,–գրել է նա։