Search
Close this search box.

Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցում խոշոր հրդեհ է բռնկվել, կան զոհեր, վիրավորներ

Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայ կաթոլիկ եկեղեցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 2 մարդ մահացել է։ Այդ մասին հայտնում է EurAsia Daily-ն՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Դեպքի վայր են այցելել Բեյօղլու շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրյալին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը։ Ստամբուլի նահանգապետարանի հաղորդագրության համաձայն՝ տարհանվել է 4 մարդ, ևս 2 հոգի ծխահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։Ներկա պահին անհայտ է եկեղեցու ներսումգտնվող 2 հոգու ճակատագիրը։

Տեղում աշխատում են հրշեջ փրկարարներ։