Search
Close this search box.

Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել

Ջիբրալթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը երկրորդ անըմդմեջ հաղթանակն է տարել սպիտակ ֆիգուրներով առավելության հասնելով գերմանացի Սարա Հոլտի նկատմամբ:

Լիլիթ Մկրտչյանը սևերով ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Ֆաբիան Լիբիժեւսկու հետ:

Երեք տուրից հետո Արոնյանը 2.5 միավորով զբաղեցնում է 24-րդ տեղը, իսկ Մկրտչյանը 2 միավորով գտնվում է 78-րդ հորիզոնականում: