Search
Close this search box.

«Հրապարակ». Հայաստանյան ՀԷԿ-երը կանգնած են լուրջ խնդրի առաջ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան ՀԷԿ-երը կանգնած են լուրջ խնդրի առաջ. ՀԷԿ-երի տերերն աղերսագին նայում են երկնքին, խնդրում, որ ձյուն կամ անձրեւ գա։ «Փետրվարն էլ անհույս է, ասել են` տեղումներ կլինեն մեկ-երկու օր. ջրամբարները չեն լցվում, ուղղակի ֆորսմաժոր է։ Էս տարվա նման երբեք չի եղել»,- ասաց մեր զրուցակից ՀԷԿ-ատերը: Բա ի՞նչ եք անելու։

«Հույսներս մարտի վրա է. եթե մարտին էլ տեղումներ չեղան, նշանակում է՝ ողջ տարվա կտրվածքով չենք աշխատի, որեւէ մեկից «պահանջելու» չունենք»: Այսինքն՝ ՀԷՑ-ի, «ՀայՌուսգազարդի» բախտը կբերի` տաք ձմեռը նրանց վրա էլ չեկավ, ձեր հաշվին պարապուրդը կլրացնեն։ «Դե հա. ատոմակայանը վերանորոգման մեջ է, պետք է գազ վառեն, էլեկտրականություն ստանան, տան ժողովրդին, մենք ինչ ենք անելու` չգիտենք»: