Search
Close this search box.

Չեղավ ամանորյա հրաշքը և, եթե այսպես գնա, այն չի էլ լինելու…

Ամանորյա հրաշքը կազմակերպում են տարվա սովորական բոլոր օրերը ՃԻՇՏ, ՆՊԱՏԱԿԱՄՂՎԱԾ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԱՇԽԱՏԵԼՈՎ, իսկ հրաշքը, որպես նվեր, ստանում են տարվա վերջին օրը: Մենք դա չենք անում, սակայն հրաշքի ենք սպասում: Սպասում ենք, երազում ենք ունենալ այդ հրաշքը և ձգտում ենք դրան հասնել ամանորյա շքեղ սեղաններով կամ… քաղաքի վրա զարդարանքի ծախսեր անելով:

Եվ չի լինի հրաշք, քանի մեր աշխատանքը ճիշտ չենք կազմակերպում և քանի սահմանն ամրացնելու փոխարեն Երևանն ենք տոնական զարդարում, ընդ որում… կոռուպցիոն ռիսկերը դեռ չհաշված:

Չի լինում հրաշք, չկա նման բան, իսկ լավ արդյունք լինում է միայն ՃԻՇՏ, ՆՊԱՏԱԿԱՄՂՎԱԾ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ:

Հասարակական գործիչ Մհեր Հակոբյան