Search
Close this search box.

Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել և սպասում է Երևանի պատասխանին. Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ՝ հիմնված հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունքների վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն:

Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի տեքստը Ադրբեջանը ներկայացրել է անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին Ժնևում քննարկման, իսկ փաստաթղթի քննարկումները շարունակվել են Վաշինգտոնում։ Ըստ պաշտոնյայի` Ադրբեջանն այժմ ակնկալում է Հայաստանի համաձայնությունը՝ այդ տեքստը համաձայնեցնելու համար հանդիպում անցկացնելու համար:

Այսպիսով Հաջիզադեն մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարությունը: Նշենք, որ ՀՀ արտգործնախարարն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Երևանը մեկ ամիս է` սպասում է Ադրբեջանի պատասխանին խաղաղության պայմանագրի իր առաջարկների վերաբերյալ։