Search
Close this search box.

Նարեկ Մալյանը թվարկել է, թե որոնք են ադրբեջանցիների կողմից Արայիկ Հարությունյանին ներկայացրած 5 պահանջները

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչպես արդեն ասեցի թուրքերը Արայիկ Հարությունյանի վզին դրել են 5 պահանջներ, որոնց իրականացմանը Արայիկը անցել է անմիջապես այդ փակ հանդիպումից հետո:

1. Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկություն:
2. Ադրբեջանական պարտադիր պոստերի տեղակայում Ստեփանակերտի մուտքի մոտ:
3. Գորիս Ստեփանակերտ ճանապարհին տեսահսկող և ռենտգեն նկարահանող ադրբեջանական անցակետերի տեղադրում:
4. Արցախի ամբողջական զինաթափում:
5. Կաշենի հանքի փակում:

Հանդիպումը անցել է փակ ֆորմատով: Հանդիպման միայն կեսին է ներկա եղել ռուսական խաղապահի ներկայացուցիչը, ում ադրբեջանցիները կուլտուրական հեռացրել են հանդիպումից ասելով թե իրենք վաղուց են ուղիղ աշխատում Արայիկի հետ:
Թե ինչքան վաղուց են Արայիկի հետ թուրքերը ուղիղ աշխատում կարծում եմ կիմանանք իշխանափոխությունից հետո: