Search
Close this search box.

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան բողոք է ուղարկել ՈՒԵՖԱ

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիային, պարզվում է, դուր չի եկել հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ հարցազրույցում հնչեցրած մտքերը ու մտադիր է բողոք ուղարկել Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն (ՈՒԵՖԱ) և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա։ Այս մասին հայտնում են արհեստածին Ադրբեջանի ԶԼՄ-ները։

Օրերս Մխիթարյանը տեսահարցազրույց է տվել ակումբին, որի ընթացքում, պատասխանելով հարցին, թե որտեղից է ծնունդով, նկարել է Հայաստանի ու Արցախի քարտեզն ու ցույց տվել։

Ադրբեջանի ֆեդերացիայի մամուլի ծառայության ղեկավարը հայտնել է, թե համապատասխան ընթացակարգերի նախապատրաստումն արդեն սկսվել է, օրվա ընթացքում կպատրաստվեն անհրաժեշտ իրավական փաստաթղթերը, բողոք կուղարկվի ՈւԵՖԱ-ին և Իտալիայի ֆեդերացիային։