Search
Close this search box.

Ռուբեն Վարդանյանը նոր գրառում կատարեց

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների երեկվա ելույթները հաստատեցին՝ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ «Պայքարել՝ հենվելով սեփական ուժերի վրա։ Պայքարել Հայաստանի քաղաքացիների աջակցությամբ, որոնք վերջին ընտրություններում քվեարկել են քաղաքական այն ուժերի օգտին, որոնք իրենց ծրագրերում հայտարարել են Արցախին լիակատար աջակցության մասին։ Պայքարել Սփյուռքի ակտիվ աջակցությամբ, որը միշտ միանում է ամենածայրահեղ իրավիճակներում։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը պաշտպանել Արցախը բնաջնջումից և բռնազավթումից»։