Search
Close this search box.

«Ժամանակ». Արարատի մարզպետն ընդդեմ գեներալ Մասոյի. Ստրկատիրությունից ճորտատիրությո՞ւն

«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ցանկանում է Արարատ-Երևան ավտոճանապարհին նոր մեծածախ շուկա կառուցել, որը կլինի Արարատի մարզի Հովտաշատ գյուղում գործող շուկայի այլընտրանքը:

Նշենք, որ Հովտաշատի շուկայի սեփականատերը պաշտոնաթող գեներալ Մասոն է՝ Գևորգ Ենոքյանը:

Գրիգորյանը հույս ունի, որ իրեն կհաջողվի գյուղացիներին համոզել առևտուր անել իր շուկայում՝ այդտեղ ավելի լավ պայմաններ ստեղծելով: Գևորգ Ենոքյանի շուկայում, որը տնօրինում են նրա քրոջ որդիները և ազգականները, գյուղացիներին վերաբերվում են որպես ստրուկների, և եթե Գրիգորյանը իր շուկայում գոնե ճորտատիրական կարգեր հաստատի, ապա ավելի առաջադիմական հասարակարգի փոփոխությունը առավել քան ակնհայտ կդառնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում