Search
Close this search box.

ԿԱՐԵՎՈՐ. Թուրքիան և Հայաստանը որոշել են վերացնել ուղիղ բեռնատար ավիափոխադրումների խոչընդոտները. ի՞նչ է ասում հայկական կողմը

Թուրքիան և Հայաստանը բանակցությունների ընթացքում որոշում են կայացրել վերացնել ուղիղ բեռնատար ավիափոխադրումների խոչընդոտները, հայտնել է Habertürk հեռուստաալիքը ՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին:

«Դիվանագիտական աղբյուրների համաձայն ՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքում վերացվել են Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ բեռնափոխադրման խոչընդոտները, որը հնարավոր է դարձել 2023 թվականի հունվարի 1-ից։ Աղբյուրները հայտնել են, որ այդ որոշման մասին Թուրքիայի առևտրի նախարարությունը տեղեկացրել է թուրք արտահանողների ասոցիացիային», – հայտնել Է հեռուստաալիքը։

Թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի՝ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Իրապես, թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»,-ասել է Հունանյանը։։