Search
Close this search box.

Հրապարակվել է աշխարհի ամենաթանկ խաղացողների ցուցակը. հայտնի է, որ տեղում է Մբապպեն. նա առաջ է անցել Մեսսիից և Ռոնալդուից

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES Football Observatory) կազմել է աշխարհի ամենաթանկ խաղացողների վարկանիշային աղյուսակը։

Կազմակերպությունը, հիմնվելով իր սեփական վիճակագրական վերլուծության վրա, գնահատել է ավելի քան 30,000 խաղացողների տրանսֆերային արժեքը:

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դարձել է CIES վարկածով ամենաթանկ խաղացողը։ 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 208,2 միլիոն եվրո:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը 200,5 միլիոն եվրո արժողությամբ ցուցակում երկրորդն է: ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն 190,7 միլիոն եվրոյով երրորդն է:

Հարձակվողներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն ներառված չեն CIES-ի վարկածով աշխարհի ամենաթանկ խաղացողների թոփ 100-ում։

Ամենաթանկ խաղացողների թոփ 10-ը` ըստ CIES Football Observatory-ի.

1. Ջուդ Բելինգհեմ (Բորուսիա Դորտմունդ)- 208,2 մլն եվրո,
2. Ֆիլ Ֆոդեն (Մանչեսթեր Սիթի) – 200,5 մլն եվրո,
3. Կիլիան Մբապպե (ՊՍԺ)- 191,7 մլն եվրո,
4. Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ) – 190,5 մլն եվրո,
5. Էրլինգ Հալանդ (Մանչեսթեր Սիթի) – 174,9 մլն եվրո,
6. Պեդրի (Բարսելոնա) – 170,2 մլն եվրո,
7. Գավի (Բարսելոնա) – 147,6 մլն եվրո
8. Ջամալ Մուսիալա (Բավարիա) – 145,1 մլն եվրո,
9. Յոշկո Գվարդիոլ (ՌԲ Լայպցիգ) – 125,8 մլն եվրո,
10.Ֆեդերիկո Վալվերդե (Ռեալ Մադրիդ)- 123,5 մլն եվրո։

ArmLife.am