Search
Close this search box.

Բաքում պատրաստվո՞ւմ է հերթական սադրանքին

Այս օրերին ադրբեջանական աղբյուրները շրջանառում են Մատաղիսի ջրամբարի թեման: Այն դատարկվել է: Բնականաբար, առաջին հերթին մեղավոր նշանակեցին հայկական կողմին՝ պնդելով, թե գետի հոսքն է կանգնեցվել Սարսանգի ջրամբարում: Սակայն, հենց ադրբեջանական պաշտոնյաներն էլ հերքեցին իրենց իսկ մեղադրանքները՝ հայտնելով Մատաղիսի ջրամբարը դատարկելու իրական պատճառը: