Search
Close this search box.

Բրազիլիայի մարզադաշտում Պելեին հրաժեշտ տալու է եկել ավելի քան 230 հազար մարդ

Ավելի քան 230 հազար մարդ եկել էր հրաժեշտ տալու ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեին «Սանթոս» մարզադաշտում, որտեղ նա սկսեց իր կարիերան, հայտնել են քաղաքապետարանից։
Հրաժեշտը տևել է 24 ժամ։ Այն սկսվել է հունվարի 2-ին՝ ժամը 10.00-ին:

Պելեի հիշատակին վերջին հարգանքի տուրքն է մատուցել նաև Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։
Ֆուտբոլիստը մահացել է դեկտեմբերի 29-ին՝ 82 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո։