Search
Close this search box.

5 մարդ է զոհվել. Ոստիկանությունը տեղեկացնում է

Հունվարի 1-ից 3-ը Հայաստանում բացահայտվել է հանցագործության 65 դեպք, ՃՏՊ–ներից 5 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու 25, ընտանեկան բռնության 11, թմրամիջոցի հայտնաբերման 6, խարդախության 4, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության և ֆիզիկական ներգործության 2-ական, հոգեբուժարանից փախուստի, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անձի առևանգման, խուլիգանության և փաստաթուղթ կեղծելու՝ 1-ական դեպք»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ 2 հետախուզվող է հայտնաբերվել, դրանից բացի տարվա առաջին 3 օրն արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 5 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: