Search
Close this search box.

Վրաստանում հունվարի 1-ին և 7-ին հասարակական տրանսպորտն անվճար է. Տարոսը՝ Հայաստանին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Ամանորի գիշերը՝ հունվարի 1-ին, և Սուրբ Ծննդյան գիշերը՝ հունվարի 7-ին, Թբիլիսիում քաղաքային տրանսպորտը մինչև ժամը 03:00-ն անվճար կսպասարկի ուղևորներին։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան:

Կալաձեն ողջունելի է համարել այս որոշումը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, դա վերաբերում է Թբիլիսիի տրանսպորտային ընկերության աշխատակիցներին, ովքեր Նոր տարվա այս կարևոր ժամերին կշարունակեն աշխատել և ծառայել մեր քաղաքի բնակիչներին»,- ասել է Կալաձեն։