Search
Close this search box.

ԱԱ–2022․ 2։0․ առաջին խաղակեսն ավարտվեց Արգենտինայի առավելությամբ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, անցկացվում է Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը, որում մրցում են մրցաշարի գործող չեմպիոն Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։

.Հանդիպման 23-րդ րոպեին Ուսման Դեմբելեն կանոնները խախտեց Անխել Դի Մարիայի նկատմամբ, մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված։ Գնդակին մոտեցավ արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսին ու այն շատ հանգիստ ուղարկեց Լյորիսի դարպասը։

.36-րդ րոպեին Անխել դի Մարիան կրկնապատկում է հաշիվը։ Լիոնել Մեսին գնդակը փոխանցեց դաշտի կենտրոնում գտնվող Մակ Ալիստերին, որն էլ այն ուղարկեց Ալվարեսին․ վերջինս այն փոխանցեց ձախ եզրում գտնվող Դի Մարիային, որն էլ կրկնապատկեց հաշիվը։