Search
Close this search box.

ԱԱ-2022. Մեսին բացեց խաղի հաշիվը

Արգենտինայի հավաքականը բացեց աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի հաշիվը։ 23-րդ րոպեին ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին 11-մետրանոցից գրավեց Ֆրանսիայի հավաքականի դարպասը (տեսանյութ)։

11-մետրանոցը վաստակել էր Թուրինի «Յուվենտուսի» 34-ամյա հարձակվող Անխել Դի Մարիան, որի նկատմամբ կանոնները խախտել էր «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն։