Search
Close this search box.

Դոլարն էժանանում է. տարադրամի փոխքրժեքն այսօր

Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է դոլարի և ռուբլու նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ դեկտեմբերի 14-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 390,72 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,21 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.14 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.47 դրամով։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 409.86 դրամ է, գինն ավելացել է 0.98 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 422,97 դրամ միջին գնով, ինչը 1,66 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։

Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.03 դրամով և կազմել 5.99 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.46 դրամ միջին գնով, դեկտեմբերի 13-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.04 դրամով։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 473.59 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 2.38 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 2,67 դրամով՝ կազմելով 499,53 դրամ: