Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը հասել է Բիշքեկ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Բիշքեկում է։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղրղզստանը։
Ինչպես մյուս առաջնորդներին, ՀՀ վարչապետին նույնպես դիմավորել է կառավարության ղեկավար Ակիլբեկ Ժապարովը։

Նշենք, որ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում այսօր անցկացվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։
Նիստի շրջանակում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։