Search
Close this search box.

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, պատգամավորներից մեկը հայտնվել է հիվանդանոցում

Թուրքիայի Միլլի Մեջլիսում (խորհրդարան) բյուջեի նախագծի քննարկման երկրորդ օրը պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Ծեծկռտուքը տեղի է ունեցել իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցությունից պատգամավոր Զաֆեր Ըշըքի և ընդդիմադիր «Լավ» կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի միջև, ինչին միջամտել են նաև այլ պատգամավորներ: Ծեծկռտուքի արդյունքում ընդդիմադիր «Լավ» կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց: