Search
Close this search box.

Ինչպես է Ալլա Պուգաչյովան 1,6 միլիոն դոլար շահել խաղատանը

Սկանդալային դերասան Ստանիսլավ Սադալսկին Instagram-ի իր էջում պատմել է, թե ինչպես է Ալլա Պուգաչյովան խաղատանը 1,6 միլիոն դոլար «շահել»։ Նա ինը ժամ նստել է մոսկովյան «Կրիստալում»։ Պրիմադոննայի համար հատուկ VIP դահլիճ է առանձնացվել, որտեղ Պուգաչյովան մենակ է եղել։

Սադալսկին այդ ժամանակ թերթում է աշխատել։ Երբ նա իմացել է, որ Պուգաչյովան 1,6 միլիոն դոլար է շահել, որոշել է պարզել մանրամասները։ Նա իմացել է, որ այդ առանձին սենյակում Պուգաչյովան հսկայական գումարներ է պարտվել, բայց ղեկավարությունը առաջարկել է այն վերադարձնել, որպեսզի գրեն, իբր թե դա շահում է եղել։

«Հետո այնուամենայնիվ պարզում եմ, որ նա հսկայական գումար է պարտվել «Կրիստալում», վերադարձնել չի կարողացել, և կազինոյի տերերն առաջարկել են նրան «շահել»։ Այդպիսով իրենք իրենց հսկայական գովազդ են արել, չէ որ բոլոր ԶԼՄ–ները այդ ժամանակ դրա մասին էին գրում»,– իր բլոգում գրել է Սադալսկին։