Search
Close this search box.

Կիևում առևանգված ՀՀ քաղաքացիներն ազատության մեջ են. Անդրանիկ Մանուկյան

«Ընկերներ, ուրախ նորություն ունենք: Կիևում 2017 թվականի նոյեմբերի 12-ին առևանգված ՀՀ քաղաքացիներ Արմանն ու Սամվելն ազատության մեջ են: Լավ է, երբ ամեն ինչ լավ է ավարտվում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը։

Առևանգվածները Հայաստանում հայտնի գործարար, «Շինանյութի Սերգեյ» մականունով Սերգեյ Մանուկյանի տղան՝ 26-ամյա Արման Մանուկյանն էր և նրա ազգականը՝ 25-ամյա Սամվելը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Shamshyan.com-ը, նրանց հայտնաբերել է հայրը՝ Ս. Մանուկյանն՝ օգտագործելով իր միջազգային հեղինակությունն ու կապերը: