Search
Close this search box.

Այսօր Հենրիխ Մխիթարյանը նշում է իր ծննդյան օրը

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է։ Նա տոնում է ծննդյան 29-րդ տարեդարձը։ Հենրիխը մարզական կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում, որտեղ անց է կացրել 89 հանդիպում՝ հեղինակելով 35 գնդակ։

2009 թվականի հունիսին նա 3 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգ»-ի հետ, որի կազմում, անցկացնելով 38 հանդիպում, հեղինակել է 14 գնդակ։ 2010 թվականի օգոստոսի 30-ին Հենրիխը 5 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ։ Հենրիխի տրանսֆերն արժեր 7,5 մլն դոլար։

2013 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանը «Շախտյոր»-ից տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիա»-ն ուկրաինական ակումբին 27,5 մլն եվրո է վճարել։

2016-ի հուլիսի 2-ին Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթր Յունայթեդ»։ Մխիթարյանը Հայաստանի հավաքականում իր նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին՝ Պանամայի դեմ ընկերական խաղում։

Հենրիխը յոթ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015 և 2016 թվականներին)։