Search
Close this search box.

Լեռներում մահացել է Վիկտորյա անունով կովկասյան ընձառյուծը

 Econews.am-ի տեղեկացմամբ՝ Կովկասյան արգելոցի տարածքում հայտնաբերվել է վայրի բնություն բաց թողնված Վիկտորյա անունով առաջավորասիական (կովկասյան) ընձառյուծի մարմինը՝ վզկապի կորդինատային տվյալների միջոցով: Կենդանու մոտ չեն հայտնաբերվել վնասվածքներ: Վերլուծելով այս տվյալները, ինչպես նաև ընձառյուծի տեղափոխման հետագիծը, վատ եղանակային պայմանների բացակայությունը, փորձագետները եկել են եզրակացության, որ կենդանին մահացել է հունվարի կեսերին՝ խոշոր կենդանու վրա անհաջող որսի հետևանքով (վայրի խոզ, եղջերու և այլն):

Սոչիի ազգային պարկի փոխտնօրեն Ումար Սեմենովն ասել է. «Վիկտորյան առաջին կատվիկն է, որը ծնվել է Կենտրոնում: 36 ամսվա ընթացքում մենք հետևել ենք նրան ամեն օր՝ պատրաստելով նրան ինքնուրույն կյանքի, որտեղ յուրաքանչյուր որս կապված է կյանքի համար ռիսկի հետ: Մենք մարզել ենք նրան՝ անցկացնելով ուսուցողական որս վաղ առավոտյան և գիշերային ժամերի, ու նա դրսևորել է ապշեցող ճկունություն և սրամտություն: Իհարկե, նրա մահը մեծ կորուստ է»:

WWF-Ռուսաստանի տնօրեն Իգոր Չեստինը ևս նշում է, որ սա մեծ կորուստ է Ծրագրի համար: Ծրագիրը զրկվել է միակ էգից և այս տարի չենք կարող հույս ունենալ վայրի բնության մեջ ընձառյուծների բնական բազմացման:

Նշենք, որ էգ ընձառյուծ Վիկտորյան և երկու որձերը՝ Ախունն ու Կիլլին, վայրի բնություն են բաց թողնվել 2016թ.-ին:   Econews.am