Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արցախի ՊԲ-ն լուսանկարներ է հրապարակել Ադրբեջանի կողմից երեկ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ ականանետի արկից

Ոտնահարելով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ հակառակորդը հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ:

Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

ՊԲ դիրքապահները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է անում հետևել ստանձնած պարտավորություններին և խուսափել իրադրության հետագա լարման արկածախնդիր մարտավարությունից: