Search
Close this search box.

Տեղումներ, մառախուղ. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ այսօրվանից ձմեռ է միայն օրացույցով, իսկ եղանակային առումով` դեռ ոչ:

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: