Search
Close this search box.

Ցիկլոն է ներթափանցում Հայաստան, տեղումներ են սպասվում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 4-ին սպասվում է անձրև:

Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Շրջանների զգալի մասում դեկտեմբերի 1-ի գիշերը և 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ:

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև։