Search
Close this search box.

Հայաստանը ստացել է Ադրբեջանի պատասխանը․ Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Հայաստանը նախօրեին ստացել է Ադրբեջանի պատասխանը` խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Հայաստանի ներկայացրած առաջարկներին։ «Արմենպրեսի» հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք Ադրբեջանին ենք ներկայացրել մեր առաջարկները հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ և նախօրեին ենք միայն ստացել նրանց պատասխանները: Այսպիսով՝ քննարկումները շարունակվում են»,– գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նա հույս է հայտնել, որ այս հարցում հնարավոր կլինի համաձայնության հասնել հնարավորինս շուտ։ Նախարարն ընդգծել է, որ այս գործընթացում կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաև միջազգային գործընկերների միջնորդական ջանքերը։