Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մկնդեղից բացի ուրիշ ոչինչ․ բնակիչները անհապաղ դիմում են Տիգրան Ավինյանին

«Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա զարդարանքների համար Երեւանի բյուջեից 25 մլն դրամ է տրամադրվել։ Զարդարման աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ դեկտեմբերի 4-ը, ենթադրվում դեկտեմբերի 5-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ի մրցույթից մեկ օր առաջ։

25 միլիոն դրամ հատկացնել մի քանի օրով դրսից եկածների աչքը շոյելու համար, սակայն 25 տարի շարունակ 25 հազար դրամ չհատկացնել մի շենքի մուտքի համար։

Armlife.am-ին են դիմել մասնավորապես Մալաթիա- Սեբաստիա Վարչական շրջանի Բաբաջանյան 1 շենքի բնակիչները, ներկայացնելով տարիներ շարունակ շենքի անմխիթար վիճակը․ գիշե-ցերեկ մաշված խողովակներից ջուրը լցվում է 30 տարվա աղբով լցված նկուղը.
Ամիսներ շարունակ առաջին հարկի փտած խողովակներից թափվող ջուրը ուղիղ նշանառության տակ էր վերցրել նույն հարկի 30 բնակարանը, օրերով ինը հարկի շենքի կոյուղաջուրը թափվում էր նույն բնակարանը, որևէ մեկը հարցին լուծում չի փորձում տալ, անտերության է մատնված․ շենք մտնելիս տպավորություն է, որ մտնում ես քարե դար՝ քար անտարբերություն ու անգործություն, որի արդյունքում շենքը շուտով կհամալրի վթարային շենքերի ցանկը։

Վերջին թաղապետը՝ Սաշ Կատվալյանը, ով օրեր առաջ հրաժարական տվեց, հորդորել է այդ հարցով իրեն չդիմել, գնալ համատիրություն ու նրանց հետ լուծել խնդիրը։

Բայց ժամանակին հենց իր քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ համատիրությունները անկենսունակ կառույցներ են, և պետք է հերթով փակել։

Մինչդեռ այդ անկենսունակ կառույցները ոչ միայն չփակվեցին, այլ դրանց մեծ մասը իրենց անգործությամբ շարունակում են աղետի ենթարկել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերը։

Բնակիչների պնդմամբ, միակ աշխատանքը, որ կատարվում է այդ մուտքում այն է, որ ամեն երկրորդ օրը ինչ-որ մութ ուժեր անխնա մկնդեղ են շաղ տալիս այդ մուտքում, հաշվի չառնելով, որ փոքր երեխաներ են անցուդարձ անում։

Բանակիչները անհապաղ դիմում են Տիգրան Ավինյանին, ով այս օրերին շրջում է մայրաքաղաքում և ծանոթանում խնդիրներին, հույս ունենալով, որ 30 տարվա ընթացքում կգնտվի մեկը, որ այս մեծ քաղաքում այդ փոքր խնդրի լուծումը կգտնի, և բնակիչները ստիպված չեն վաճառի իրենց տունը, կամ չեն տա վարձակալությամբ՝ մեկ ուրիշ տեղ վարձակալությամբ ապրելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում