Search
Close this search box.

Գյումրիում բողոքի ակցիա իրականացնող ու Շիրակի թեմի առաջնորդին պահանջող տղամարդը ինքնահրկիզվել է

«Տղամարդուն հիվանդանոց են բերել՝դեմքի, պարանոցի, իրանի տարբեր աստիճանի այրվածքներով (մոտ 40% մարմնի մակերես)»,-ԳԱԼԱ-ին փոխանցեց Գյումրի բ/կ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Խաչատրյանի փոխանցմամբ՝տղամարդն այս պահին հետազոտման փուլում է, կտեղափոխվի վերակենդանացման բաժանմունք։

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ոմն Արսեն անունով քաղաքացի, ի նշան բողոքի բարձրացել էր ծառն ու սպառնացել է, որ ինքնասպան կլինի։ 30-անց տղամարդը քաղաքացիներին ասում էր, որ ժամանակն է թմբիրից արթնանալու: