Search
Close this search box.

Ովքեր են փորձել այրել Վրույր Բարսեղյանի տունը․ մանրամասներ . Hraparak

Hraparak-ը գրում է. Քիչ առաջ ոստիկանությունը հայտնեց, որ Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղում կանայք փորձել են այրել աղմկահարույց սպանության գործով կասկածյալ Վրույր Բարսեղյանի տունը:

Մենք տեղեկացանք, որ կանանցից մեկը սպանված Զարինե Մելիքսեթյանի հորեղբոր կինն է, մնացյալը համագյուղացիներ են: Մեր աղբյուրի պնդմամբ` կանանց չի հաջողվել այրել ենթադրյալ ոճրագործի տունը, սակայն քարերով կոտրել են տան պատուհանները: Մոտ մեկ ժամ Արթիկի ոստիկանությունում հարցաքննվելուց հետո կանայք ազատ են արձակվել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղում սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել: Կեսգիշերին առանձնակի դաժանությամբ սպանվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանն ու իր երկու անչափահաս երեխաները: