Search
Close this search box.

Գագիկ Սուրենյանը՝ կանխատեսվող եղանակի մասին

Երևանում նոյեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև։

Մարզերում նոյեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձանա:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։