Search
Close this search box.

Լոռու փոխմարզպետը հարվածել է պարեկին ու պոկել ուսադիրները. Hraparak

Haparak.am-ը գրում է. Քիչ առաջ տեղեկացանք, որ Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի մասնակցությամբ միջադեպ է եղել: Մեզ հետ կապված քաղաքացին փոխանցեց, որ Լոռվա փոխմարզպետը իր աչքի առաջ հարվածել է պարեկին ու պոկել նրա  ուսադիրները: Իսկ պատճառը եղել է վեճը, որը ծագել է պարեկի ու փոխմարզպետի միջեւ այն պատճառով, որ փոխմարզպետը մեքենան երկրորդ շարքում է կայանել, իսկ պարեկի դիտողությունից հետո, իրեն արտոնյալ համարելով, վիճաբանության է բռնվել ու հարվածել նրան:

Մեր աղբյուրն ասաց, որ իր տպավորությամբ փոխմարզպետին տարել են ոստիկանության բաժին: Դեպքի առթիվ փորձեցինք պարզաբանում ստանալ ոստիկանությունից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Քիչ առաջ տեղեկացանք նաև, որ ոստիկանությունում տեղի ունեցածը որակել են որպես  ոստիկանի օրինական պահանջը չկատարել ու ընդամենը վարչական տուգանք են գրել: