Search
Close this search box.

Մարտունիում ծնվել է խորհրդանշական 8 միլիարդերորդ երեխան

Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատտանը ծնվել է խորհրդանշական 8 միլիարդերորդ երեխան։

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի գնահատականների, նոյեմբերի 15-ին աշխարհի բնակչությունը հատել է 8 միլիարդի սահմանը։ Դրանցից մեկն Էլ խորհրդանշական 8 միլիարդերորդ երեխայի ծնունդն է Հայաստանում։

ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն եւ զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը հրավիրված ասուլիսին ասել է, որ ընտրել են Գեղարքունիքի մարզը, քանի որ, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, վերարտադրողական առողջության, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների, ծնելիության ցուցանիշի, մահացության ցուցանիշի տվյալներով մարզը բավականին խոցելի է։

2011 թվականին բնակչության թիվը պաշտոնապես եղել է 7 միլիարդ։ 2050 թվականին ակնկալվում է, որ երկրի բնակչությունը կհասնի 9,7 մլրդ–ի, իսկ այն կհասնի առավելագույնին 2080 թվականին եւ կկազմի 14 մլրդ մարդ։