Search
Close this search box.

Ադրբեջանի բանակի հարձակումները ՀՀ տարածքի վրա լավ փաստագրված են ԵՄ մոնիտորինգային կարողությունների կողմից. Մարուքյան

Ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա լավ փաստագրված են վերջերս Հայաստանում տեղակայված ԵՄ մոնիտորինգային կարողությունների կողմից: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Առաքելությունը ԵՄ-ին և մյուսներին պարզ կդարձնի, որ հարձակումներն անհիմն են և լավ ծրագրված ահաբեկչություն են Ադրբեջանի կողմից հայկական պետականության նկատմամբ»,-ընդգծել է Մարուքյանը: