Search
Close this search box.

«Իրավունք». Այդ պայմանագիրը կործանարար է լինելու․ լավ բան ակնկալելն անիմաստ է․ Արմեն Ռուստամյան

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը համոզված է, որ ստեղծված ստատուս-քվոն, որը գոյություն ունի թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս, ուղղակի բացառում է, որ գնանք մի պայմանագրի ստորագրման, որը մեզ համար նպաստավոր լինի:

— Այդ պայմանագիրը կործանարար է լինելու, եւ դա պետք է ակնհայտ մեր ժողովրդին ցույց տալ: Այդ ահազանգը ժողովուրդը չի զգում` թմբիրի մեջ են: Եթե գնում ես մի գործընթացով` այն պայմաններում, երբ այս տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտված է՝ հօգուտ քո թշնամիների, բնականաբար, լավ բան ակնկալելն անիմաստ է: Մենք պետք է գտնենք այն երկրները, որոնց համար մեր կենսական զիջումները իրենց համար էլ են կենսական»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: