Search
Close this search box.

Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի ուղղությամբ

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: