Search
Close this search box.

«Իրանը վճռական է». Ռաիսին պատասխանել է

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ իրեն երկիրն ազատ է արձակվել 43 տարի առաջ և այլևս չի հայտնվի Արևմուտքի գերության մեջ։ Այդպես նա պատասխանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։

«Իրանն ազատ է արձակվել 43 տարի առաջ եւ վճռական է կրկին չհայտնվել ձեր գերության մեջ», – ասել է Ռաիսին:

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է «ազատել» Իրանին։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը հնչել է երկրի գործող նախագահի նախընտրական հանրահավաքի ժամանակ: