Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է առաջարկել ՌԴ-ն ՝ ԼՂ կարգավիճակի մասով. Փաշինյանը փակագծեր է բացում

Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը շատ կարևոր և օգտակար հանդիպում էր։ Ազգային ժողովում 2023թ–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդյոք այդ հանդիպման արդյունքում կարո՞ղ եմ արձանագրել, որ քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ։ Այո՛, միանշանակ։ Հանդիպման ժամանակ շատ կարևոր հարցեր են հնչել։ ՌԴ մեր գործընկերները հայտարարել են, որ ճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։ Հիմնավորվում է նրանով, որ այս պահին չկա մի տարբերակ, որը փոխընդունելի կլինի։ Ինչքանո՞վ է ՀՀ քաղաքականությունը համապատասխանում սրա հետ։ Լիարժեք և 100 տոկոսով համապատասխանում է»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Հայաստանում այդ հանդիպումից առաջ որոշակի քննարկումներ էին ծավալվել, թե արդյոք ՀՀ–ն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ճանապարհին գնում է հնարավոր ամենաօպտիմալ տարբերակով, որն առկա է դաշտում։ Խոսք էր գնում, թե բովանդակային առումով ինչքանով էր բանակցություններում ներգրավված պաշտոնյաների վարած քաղաքականությունը համապատասխանում ՀՀ–ի և ԼՂ–ի շահերին։
Փաշինյանը կարծում է, որ Սոչիում կայացած հանդիպման կարևորագույն նրբություններից մեկն այս հարցերի պատասխանն էր։