Search
Close this search box.

ԱՄՆ կոնգրեսականը Հայաստանին զենքի մատակարարման մասին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը հավաստիացնում է, որ Միացյալ Նահանգները փորձել է այնպես անել, որ Ադրբեջանին ԱՄՆ աջակցությունը երբեք չօգտագործվի Հայաստանի դեմ հարձակվողական նպատակներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսին Փրայսը նշեց, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է ներգրավվել բազմակողմ և երկկողմ բանակցություններում:

«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր համանախագահողի դերը լրջորեն ենք ընկալում և չենք ուզում, որ որևէ կողմ ստանձնի իր կողմից նախօրոք կանխորոշված դեր, ընդհակառակը՝ կողմնակից ենք այն խաղաղությանը, որը հիմնված է տարածքաշրջանում ապրող մարդանց արժեքների վրա»,-ասաց նա: