Search
Close this search box.

Թուրքիայի հյուսիսում զոհերի թիվը հասել է 40-ի

Առնվազն 40 մարդ է զոհվել Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթին գավառի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Գրում է tass.ru-ն։

«Զոհերի թիվը հասել է 40-ի, այս պահին տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվում»,- լրագրողներին ասել է հանրապետության ՆԳՆ ղեկավարը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի հետևանքով զոհվել է 28 մարդ։