Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ուկրաինական բանակը ընդլայնում է վերահսկողության գոտին` դուրս մղելով ռուսական զորքին

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) ամենօրյա ամփոփ վերլուծության մեջ հաստատում է, որ ուկրաինական բանակը ընդլայնում է վերահսկողության գոտին հյուսիս-արևելքում՝ Կրեմեննայա և Սվատով ուղղություններով և Խերսոնի շրջանում։ Միաժամանակ, ամերիկացի վերլուծաբաններն ընդգծում են, որ այս շրջաններում ուկրաինացիներին հակադրվում են ստորաբաժանումներ, որոնք նախկինում համարվում էին լավագույնները ռուսական բանակում։

«Խերսոնի մարզում և Լիմանի ճակատում ռուսական խմբավորումները մեծ մասամբ կազմված էին ստորաբաժանումներից, որոնք մինչ պատերազմը համարվում էին Ռուսաստանի լավագույն մարտական ​​ստորաբաժանումներից մեկը»,- ​​գրում են ամերիկացի վերլուծաբանները և բացատրում, որ խոսքը 144-րդ մոտոհրաձգային դիվիզիայի և 76-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի մասին է։

ISW-ն, հենվելով ՌԴ Գլխավոր շտաբի, ռուս զինվորական բլոգերների, ուկրաինական աղբյուրների տեղեկատվության և այլ տեղեկությունների վրա, գրում է, որ ուկրաինացիներն ընդլայնում են իրենց վերահսկողության գոտիները դեպի արևելք։

ISW-ի վերլուծաբանները հաստատում են նաեւ Խերսոնի շրջանի հյուսիսում ուկրաինացիների ճեղքման մասին տեղեկությունը։

«Խերսոնի մարզում ուկրաինացիների հաջողությունները հարվածում են ռուսական առանց այն էլ անկայուն տեղեկատվական տարածքին: Ռուսական օկուպացիոն վարչակազմի պաշտոնյաները գնալով ավելի ու ավելի են մեղադրում ՆԱՏՕ-ի հետախուզությանը Խերսոնի շրջանում ռուսական պաշտպանության թույլ կողմերը բացահայտելու մեջ և կոչ են անում ռուսական ուժերին. պատրաստվեք փողոցային մարտերին և կառուցեք նոր պաշտպանական գծեր»,- գրում է ISW-ը։