Search
Close this search box.

Անդրանիկ Քոչարյանը գրությունով դիմել է ՆԱՏՕ-ին

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ–ում հայկական պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը գրությունով դիմել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների իր կոլեգաներին` ներկայացնելով Ադրբեջանի ԶՈւ կողմից արված վայրագությունները հայ զինծառայողների նկատմամբ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Նա կոչ է արել ձեռնարկել համապատասխան քայլեր նմանօրինակ անմարդկային գործողությունները դատապարտելու վերաբերյալ: