Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ուկրաինական բանակը շարունակում է առաջխաղացումը. քարտեզ է հրապարակվել

Լիմանում խոշոր հաղթանակից հետո ուկրաինական ուժերը շարունակում են առաջխաղացումը Խերսոնի շրջանում։ Ուկրաինական բանակն այստեղ ազատագրել է մի քանի բնակավայրեր, թեեւ ուկրաինական Գլխավոր շտաբը չի շտապում հայտարարել այդ մասին։ Ուկրաինական հակահարձակումից ի վեր շտաբը որդեգրել է նման քաղաքականություն՝ պատճառաբանելով, որ հաղթանակների մասին հայտնում է երկու օր անց՝ զինվորականներին ու խաղաղ բնակչությանը հարվածի տակ չդնելու համար։